▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվերաբացվի հուլիսի կեսերից». Ավինյան

Վարչապետը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Հունիսի 2-ին պատրաստ կլինեն կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին 350 թեստերը

440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված շնչառական ապարատին․ Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց

Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ

Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ... մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

Համավարակով պայմանավորված՝ փոխվել է բուհերում ընդունելության քննությունների ամբողջական կարգը

Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում

5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթն ընտանիքի 6-րդ երեխան է

Մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք․ Լուկաշենկո

Դատախազը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի

Կասեցրել է մի շարք տնտեսավարողների, այդ թվում՝ «Իսկանդեր» ԱՊԸ-ի գործունեությունը

Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

Կառավարությունում քանի՞ հոգի է թեսթավորվել և ինչո՞ւ է աշխատում ողջ իշխանությունը. Սոնա Աղեկյան

Բոլորով իջնում եք...Ավտոբուսի ուղևորներին իջեցրեցին՝ կանգնած երթևեկողների պատճառով

Նախորդ տարիների համեմատ ավելացել է սպանությունների թիվը․ Արթուր Դավթյան

Պետք է ամեն ինչ անենք, որ երեխաներն իրենց սիրված զգան, մենք նրանց հետ ենք ամեն օր՝ արդեն 20. . .

Որտե՞ղ են հիմնադրամի գումարները․Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին

Բարոյական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյանի գրառումը

Շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ խոսնակ

Հնարավոր չէ՞ր դատարանի տարածքը ախտահանել ոչ աշխատանքային օրերին. շնչել հնարավոր չէ. դատավոր

Ուշացել եք՝ գնացքը գնացել է․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ կառավարությանը

Բարձր եմ գնահատում մեր միջև կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ. . .

Շնորհակալություն եմ հայտնում  նման պատրաստակամության համար. Նիկոլ Փաշինյան

Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին․ Էդմոն Մարուքյան

Նույն տրամադրությամբ կարող եք չեղարկել հունիսը կամ Ամանորը․Զոհրաբյանը՝ հանրաքվեն հետ կանչելու մասին

Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է

Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից մեկը՝ 69-ամյա կինը, քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ

Վարչապետը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ էլ սուրճ ա խմել․․․Ուրիխանյանը մտահոգ է

Մահացել է ևս 8 անձ, հունիսի 1-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 210-ով` հասնելով 9492-ի

Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք․ Անի Սամսոնյան

Գևորգ Գրիգորյանը՝ բրիտանական կայքի հայտնի հոդվածի մասին

Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում․ նիստը, դեռ չսկսված, ընդմիջվեց

Մեր թեստը, ցավոք, դրական է, ամբողջ ընտանիքով վարակված ենք կորոնավիրուսով․Փաշինյան

Իշխանությունները զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա․ Մարուքյան

Բա հիմա կմզզաք, բա ի՞նչ կանեք․․․Հրաչյա Հակոբյան

Ինչպե՞ս ճիշտ հանել և ուտիլիզացնել դիմակն ու ձեռնոցները

Տարածում են հարցազրույցից կտրած մի հատված, որի արդյունքում արտահայտածս միտքն աղավաղվում է

Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Ուզում եմ մի բան հիշեք․․․Ալեն Սիմոնյան

Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ

Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում կողքով անցնում եք ՝ վարակված է կորոնավիրուսով․ Նախարար

Սևանի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մի հոգի ավելի մարդ ա եղել, չեմ էլ տեսել, բարձրացել, միանգամից նստել ա․ Վարորդը դժգոհում է

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգեւորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ:

Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է «Ryanair»-ին «օդի տուրք»-ից (10 հազար դրամ) ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին անդրադառնալով «Ryanair»-ի հետ համագործակցությանը ՀՀ վարչապետը նշել էր՝ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»: Քաղավիացիայի կոմիտեն նոր 4 ուղղությունների համար «օդի տուրքը» հանելու օրինագիծը ներկայացնելու է Խոհրդարան: Արդյունքում իռլանդական խոշորագույն ավիաընկերությունն առաջին է, որ կարող է ազատվել այս տուրքից:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ շատերի համոզմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է մերժի միայն մեկ ավիաընկերությանն արտոնություններ տալու նախագիծը: Ըստ մտահոգների՝ ավիատոմսերի թանկ լինելը համալիր խնդիր է եւ պետք է համակարգային լուծումներ տրվեն, վերացվեն տեղական ավիաընկերությունների ստեղծման խոչընդոտները: Հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնալով Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերություններից մեկի հետ համագործակցությանը նշեց. որդեգրել են սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրք»-ը կհանվի, եւ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Ըստ վարչապետի՝ փոփոխությունը իր հետեւից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որեւէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի:

Քննադատությունների թոփ եռյակում է ՀՀ կառավարության կողմից հավելյալ բյուջեի տրամադրումը «Ryanair»-ին: Շատերի խորին համոզմամբ՝ պետբյուջեից ավիաընկերությանն է հատկացվելու տարեկան մոտ 5 միլիոն դոլար, եւ որ առանց բյուջեից խոստացված այդ գումարի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը ոչ մի հաջողության չէր հասնի իռլանդական ընկերության հետ բանակցություններում: Նմանատիպ կարծիք էր արտահայտել նաեւ հայտնի Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով «Ryanair»-ի՝ հայկական օդային տարածք մուտքին: Նա համոզմունք է հայտնել, որ այն բանից հետոերբ Հայաստանի բյուջեից հատկացրին մոտ 5 միլիոն դոլար, «Ryanair»- ը անմիջապես համաձայնեց թռիչքներ իրականացնել: «Տաթեւիկը պարզապես թռավ Եվրոպա եւ նրանց հանձնեց Նիկոլի որոշումը»,- կասկած չունի Լապշինը:

Նա նաեւ նկատել է, որ դեռեւս 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք «Ryanair»-ը հստակ սահմանել էր իր պայմանները` կա՛մ դուք կրում եք ծախսերը, եւ մենք գալիս ենք Հայաստան, կա՛մ չեք կրում՝ չենք գալիս»: «Ryanair- ի եւ Wizzair- ի հետ բանակցությունները դեռ Սերժի օրոք էին՝ Տաթեւիկից շատ առաջ, պարզապես հին իշխանությունները հրաժարվեցին բյուջեից վերցնել 76 դոլար մեկ ուղեւորի համար: Հետեւաբար, «Ryanair»- ը չեկավ»,- գրել է Լապշինը:

/filemanager/uploads/Lapshin.jpeg

 

ՀՀ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու համար «Ryanair» ավիաընկերությանը ՀՀ կառավարությունը որեւէ ֆինանսական աջակցություն չի առաջարկել, բացի վարչապետի նշած արտոնությունից:

Հայաստանը 40-րդ երկիրն է, ուր մուտք է գործում քննարկումների էպիկենտրոնում հայտնված ավիաընկերությունը: Հայաստանից նշված չորս ուղղությունների համար տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո: Իսկ թե որքանով է համապատասխանում օդանավի հարմարությունները ուղեւորների կողմից պահանջվող չափանիշներին, սա եւս քննադատութոյւնների թոփ եռյակում է:

Միանշանակ լոուքոսթերների նման ցածր գներն ունեն իրենց պարզ պատճառները:

Նախ, ավիաընկերության ինքաթիռներում ամեն ինչ վճարովի է, հաճախ տոմսից թանկ՝ հարմարավետ տեղերի ամրագրում, սնունդ, ուղեբեռ, ձեռքի բեռ, անգամ վերարկու եւ այլն: Ուղեբեռի չափը շատ փոքր է՝ 15%-ով փոքր, քան մնացած ավիաուղիներինը, իսկ ավելի բեռն ավելի թանկ է, քան մնացածների պարագայում է: Տոմսը ներառում է ընդամենը մեկ ուղեբեռ:

Ավիաընկերության նոր օդանավերը մատակարարվում են չշարժվող նստատեղերով, առանց նստատեղի գրպանների, նստատեղերը խիտ են, իսկ անվտանգության թերթիկները փակցված են նստատեղերի հետեւում։ Սա նպաստում է ինքնաթիռի վրա խնայողությանը, ինչպես նաև օգնում աշխատակիցներին մաքրել այն կարճ  ժամանակում։ Օդակայանները հին են ու հեռու, ուղեւորները դեպի օդանավ տեղափոխվում են ավտոբուսով, երբեմն ոտքով, բայց օդանավերը միշտ նոր են, մի քանի տարվա, որպեսզի վառելիքի ծախսը նվազագույն չափով լինի:

2009 թվականից Ryanair-ը վերացրել է օդանավակայանում գրանցումը, ամեն ինչ առցանց է՝ տոմսի գնում, թռիչքի գրանցում եւ այլն: Ուղեւորները, որոնք կգան օդանավակայան առանց առցանց գրանցման՝ տուգանվում են 55 եվրոյով։ Դե իսկ տոմսերը սպառվելուն զուգահեռ, ինչպես ամենուր, թանկանում են մի քանի անգամ:

Չնայած սրան, Ryanair-ը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ Հայաստանում գործունեության մեկնարկի կապակցությամբ ընկերությունը ակցիա է հայտարարում: Մինչեւ 2020 թվականի մայիսը նախատեսված ուղեւորությունները մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 18-ի կեսգիշեր ամրագրելու դեպքում տոմսերի գինը կմեկնարկի 29 եվրո 99 ցենտից: Իսկ ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը հոկտեմբերի 16-ին պատասխանելով լրագրողների հարցերին ընդգծել էր, որ ընկերությունը հայկական շուկայում գործունեություն կծավալի ցածր գներով, սակայն բարձր արդյունավետությամբ։ Սկզբում յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական կլինի երկու թռիչք, հաջողության դեպքում՝ դրանց թիվը կավելանա։  Ryanair-ի չվերթներն ուղիղ են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին