▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «Հաջորդ կյանքում ԿՈՒԶԵԻ ԱՐԾԻՎ լինել»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը`զվարճացրել:

Ասեկոսեն ինձ չի կարող զայրացնել: Դրանք հիմնականում զվարճացնում են: Ամենահիշված ու զվարճալին մեկն էր. դեռևս մինչև Օմբուդսմեն ընտրվելը կարդացի հայկական թերթերից մեկում: Ըստ այդ շատ «վստահելի» թերթի  շատ «հավաստի» աղբյուրի` ես Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ կազմակերպել էի մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային համաժողով, ընդ որում դա արել էի նախագահի աշխատակազմի հետ ու պատվերով:  Այնինչ,  ես նույնիսկ տեղյակ չէի, որ նման համաժողով է կազմակերպվել:

Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը: 

- Միայնակ մնալը:

 - Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Հուզականությունը:

Կարողանու՞մ եք հեշտորեն ներել:
- Ներելը հեշտ է, մոռանալն է դժվար:

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

- Երեխաներիցս ամեն մեկը…  այս դեպքում  երեք անգամ պետք է փրկագին վճարեի,  Ինձ երեք կյանք է անհրաժեշտ, մեկով հնարավոր չէ:

- Ձեր արած վերջին խենթ քայլը:

- Ամեն անգամ որևէ  հզոր կառույցի դեմ իմ յուրաքանչյուր հայտարարությամբ անձնական հարաբերություններում վտանգ ստեղծելն ու այդ կառույցի ղեկավարների հետ թշնամանալը: Չես իմանա,  թե այդ աշխատանքային «խենթությունը» երբ և ինչպես կփոխհատուցեն:

- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:
- Ոչ մեկը:

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Մայրս, կինս, երեխաներս և մտերիմ ընկերս:

- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
- Հոգեվերլուծաբան կամ արծիվ:

- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս  երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

- Ընդունակություն:


- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

- Մարդկային ամենամեծ մեղքը հիմարությունն է:

-Ի՞նչ
է Ձեզ համար փողը:
-Հաճելի  կյանք ունենալու միջոց:

-Ի՞նչը
կարող է  նյարդայնացնել Կարեն Անդրեասյանին:
- Մարդկային հիմարությունը:

- Եթե ռեփեր լինեիք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
- Անօրեն դատավորներից:

 Հեղինակ՝ Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին