▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Գրիգորյանը եղբոր ու թիմակիցների հետ հետապնդել ու ծեծի է ենթարկել մեզ.Քաղաքապետի թեկնածու

Էջմիածնում լարված իրավիճակ է: Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կեսգիշերին Էջմիածնում կրակոցներ են հնչել: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի պնդմամբ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանը, իր ավտոմեքենայով քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հետ կտրել են գործող քաղաքապետի (Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու) ճանապարհը, կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ:

Այս պահին սալջարդերով հիվանդանոցում գտնվող քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն էլ հակառակն է պնդում՝ Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, եղբոր ու թիմակիցների հետ, հետապնդել ու ծեծի են ենթարկել իրենց: Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրություններն Էջմիածնում կկայանան սեպտեմբերի 18-ին :

Ազատություն ռադիոկայանի տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին