▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վարչապետը կիրակի օրը հրավիրում է երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Ոստիկաններին ծեծի ենթարկած միասեռականներից մեկը դատապարտվել է 5 տարի ազատազրկմամբ

Իրականում Իրանի հետ Հայաստանի սահմանը չի փակվել. Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարին

Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Հայտնի են վարչապետերի անունները, ովքեր անձնական երաշխավորություն կներկայացնեն Քոչարյանի համար

Շենգավիթում տեսախցիկները նկարահանել են ստորգետնյա անցումներում լամպերի գողության դեպքերը

Կայացրել ենք որոշումներ, որոնք իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում.Փաշինյան

Շատ սխալներ գործեցի, վատ բաներ տեղի ունեցան, կողքիս էին միայն ծնողներս. Էդգար Սարգսյանն 1-ին. . .

Շատ բան է փոխվել. այն, ինչ պիտի ասեմ այսօր, ասել եմ վաղուց. Սիրուշոն տեսանյութ է հրապարակել

ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

Մենք հրաժարվում ենք բուհական ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան

Ի՞նչ իմաստ ունի էժան ավիատոմսեր գովազդել, երբ վիզաների հարցը լուծելն անհնար է դառնում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել

Ողբերգական ավտովթար Տավուշում. «07»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 3 զոհ, 5 վիրավոր

Որ լուրջ դեմքով չասեն՝ Նապոլեոնը տորթ ա, իսկ Սասունցի Դավիթն էլ՝ արձան ա․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է. Արծրուն Հովհաննիսյան

Փաստը, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները կարող են նստել և բաց ֆորմատով զրուցել՝ օրինակ է. Մնացականյան

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի

Աշոտ Մհերյան՝ «90-ականների ապրեցնող ժպիտի հեղինակը»

«Բռնվեցին». Իննա Խոջամիրյանը և Վահե Զիրոյանը սիրավեպ ունեն

Ինչպես Մոլին միավորեց Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի աղջիկներին

Պետք չէ խուճապի մատնվել. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի համար արված սահմանափակումները

Արցախի հարցը չի կարող վերանալ մեր օրակարգից. յուրաքանչյուր 1 զոհն արդեն ավելի քան շատ է. Մնացականյան

Արմեն Հայրապետյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան՝ «Անջիգյար»

Կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք. Հայաստանը ունի բոլոր ռեսուրսները ճշգրիտ. . .

Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կտեղա ձյուն, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հակառակորդը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր

Իրանից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է․ Սուրենյան

Այս հղումով կարելի է հետևել կորոնավիրուսով վարակվածների, բուժվածների և մահացածների. . .

Հաշվեքննիչ պալատի բացահայտումը. Երևանում շտապօգնության կանչերը մուտքագրվել են «copy-paste» մեթոդով

Մի քանի կարևոր, պարզ և հանրամատչելի խորհուրդ

Նիկոլ Փաշինյանի ընտանիքը նոր բարեկամ ունի` Մոլի անունով շունը

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան

Մխիթարյանը գրավեց Լեչչեի դարպասը

Հորդորում եմ բժշկական դիմակների և հարակից այլ դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի

Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել. . .

8 բալանոց ևս 1 երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում․ Ցնցումները զգացվել են նաև Երևանում

Դանակահարություն Կոտայքի մարզում. 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Ասում եմ «Այո»․․․Հայկ Ստվերի երգը Նիկոլ Փաշինյանի խոսքերով

Ներողություն՝ «պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու» գրառումից հետո

Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ․ Փաշինյան

Երևանից Գառնի տանող ճանապարհին «Political prisoner Armen Tavadyan» գրություն է հայտնվել

Գարուն Երևան․․․Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Վրաստանը փակեց իր բոլոր սահմանները Իրանի քաղաքացիների համար

Կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն՝ «Գյումրի, իմ սեր». Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին:

Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ Գյումրի կատարած նախորդ այցի ժամանակ խոստացել էր հետևել երկրագիտական թանգարանի ապագային:«Ես եկել եմ ապագա թանգարանի շենքը տեսնելու և մտածելու, թե ինչպես կարող եմ օգնել: Իսկ օգնելու տարբեր ձևեր կան՝ անձնապես, ընկերների, բարեգործական ծրագրերի միջոցով: Այս թանգարանը կլինի Գյումրիի գրավիչ կետերից մեկը»,- նշել է նախագահ Սարգսյանը: Որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ թանգարանի նախագծման ողջ աշխատանքների ծախսերը կստանձնի հիմնադրամը: «Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»»,- ասել է նախագահը:

 


 

 

 

 

 

 

 

 

 

Երկրագիտական թանգարանի ծրագիրն Արմեն Սարգսյանի առաջին նախագիծը չէ Գյումրիում: Նախկինում նրա աջակցությամբ վերանորոգվել էր Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը՝ հայտնի Ձիթողցոնց տունը, որն էլ Հանրապետության նախագահի՝ Գյումրի այսօրվա այցի հաջորդ կանգառն էր: Նախագահին այստեղ ընդունել են հարազատի նման՝ գնահատելով նրա ներդրումը Գյումրու այցեքարտերից մեկը հանդիսացող այս մշակութային օջախի բնականոն գործունեության ապահովման մեջ: «Ինչ- որ իմաստով Ձիթողցոնց տունը իմ անկյունն է, որովհետև իմ մեծ հայրը մի կողմից ձիթողցի է, բուն Ձիթողից, Էրզրումից»,-լրագրողներին խոստովանել է նախագահը: Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում՝ դիտելով ներկայացված և գյումրեցու կենցաղը արտացոլող ցուցանմուշները:

Հանրապետության նախագահին ներկայացվել են թանգարանի ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք ևս լուծելու անհրաժեշտություն կա: Նախագահ Սարգսյանը խոստացել է ստեղծվելիք «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի միջոցով դրանք ևս լուծելու հնարավորություն գտնել:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով իրականացվող նախագծերին: Կենտրոնում տեղակայված՝ «Թումո Գյումրի» ստեղծարար կենտրոնում նախագահը զրուցել է սաների հետ՝ տեղեկանալով նրանց կողմից կատարվող աշխատանքներին և հետաքրքրություններին: Նախագահն ասել է, որ առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագրով ևս մեկ անգամ կայցելի տեխնոլոգիական կենտրոն:

Գյումրու «Արեգակ» սրճարանը, որտեղ այցելել է Հանրապետության նախագահը, յուրօրինակ է իր մթնոլոտով, ծրագրով ու առաքելությամբ: Այնտեղ ստեղծված է օրինակելի մի միջավայր՝ ներառական սրճարան ու փուռ, որտեղ աշխատում են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ: Սրճարանի աշխատակիցները ջերմությամբ են ընդունել նախագահին և անմիջական զրույցի միջոցով շփվել նրա հետ՝ հյուրասիրելով իրենց իսկ պատրաստած թխվածքաբլիթներով: Հանդիպումից տպավորված՝ նախագահ Սարգսյանը խոստացել է վերստին այցելել սրճարան, որտեղ արդեն իսկ ձեռք է բերել բարեկամներ՝ ի դեմս ներառական ծրագրում ընդգրկված Միքայելի, Գրիշայի, Հովհաննեսի և մյուսների:

 


 

Գյումրի այցի ավարտին նախագահ Սարգսյանը մոմ է վառել քաղաքի Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, որտեղ այդ պահին պսակադրություն էր տեղի ունենում: Նախագահը շնորհավորել է նորապսակներին և երջանկություն մաղթել նրանց:

«Գյումրին պետք է վերականգնվի, Գյումրին պետք է վերակենդանանա և գյումրեցու կյանքով ապրի, որովհետև այն ժառանգությունը, որ ունենք, յուրահատուկ է, և չենք կարող այն կորցնել,- գյումրեցի լրագրողների հետ զրույցում նշել է նախագահ Սարգսյանը, կարևորելով նաև Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելն ու զբոսաշրջիկների հոսքը մեծացնելը: - Գյումրին իր յուրօրինակ պատմությամբ շատ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ նախ և առաջ քաղաք է, որտեղ պահպանվել է հինը, որտեղ ժառանգություն է պահպանվել»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին