arminfo.am-ը գրում է. Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա Գուրգեն Մարգարյանին – խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում», – նշել է Բաբայանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և նորմերի պահպանմամբ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում