▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է «Սթրիթ վորկաութ չելենջ» ավանդական միջոցառումը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Աջափնյակ վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգում տեղի է ունեցել «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա միջոցառումը:

Այն անցկացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից:

ՀՀ քաղաքների ուժեղագույն ատլետներն ուժերն են չափել թիմային մրցույթների միջոցով: 

 Միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի խթանումն ու տարածումն է, հատկապես, որ վարչական շրջաններում բազմաթիվ բակերում տեղադրված են մարզասարքեր:

Առաջնության հատուկ հյուրը և գլխավոր մրցավարը հոլանդացի հայտնի ատլետ Մայք Բիգիմանն է եղել, ով նաև վարպետության դասեր է տվել:

Միջոցառման ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին