▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնական բանկը երեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է միանգամից 6.15 դրամով.«Ժողովուրդ»

ՀՀ Կենտրոնական բանկը երեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է միանգամից 6.15 դրամով: Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս ՀՀ ԿԲ-ն սակարկություններով վաճառել է 6 մլն դոլար՝ 470.22 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նախորդ օրը ԿԲ-ն դոլարը վաճառել էր 464.07 դրամով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԲ-ն տարադրամի փոխանակման կետերին արգելել է դոլարի փոխարժեքն իր սահմանած գնից` 470 դրամից, բարձրացնել: Արդյունքում՝ տարադրամի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի առք ու վաճառք իրականացնել կամ այլ կերպ ասած՝ փոխարժեքի շուկայից դուրս են եկել: Փոխարժեքի շուկայում երեկվանից դոլարի առք ու վաճառքով զբաղվում էին միայն բանկերը: Թե որքան կշարունակվի այս վիճակը, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ ԿԲ-ն հույս ունի մինչեւ տարեվերջ փոխարժեքի շուկան կայունացնել, թերեւս դրամի փոխարժեքն իջեցնելով այնքան, որ այն համապատասխանի տնտեսությունում տիրող իրական վիճակին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին