▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կճոյանն ու Փաշինյանը կարողացել են միանալ, ինչու՞ ընդդիմադիր ուժերը չեն կարող...Մարուքյան

Կճոյանն ու Փաշինյանը կարողացել են միանալ, ինչու՞ ընդդիմադիր ուժերը չեն կարող...Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով այս տարի սպասվող ԱԺ ընտրություններին, մասնավորապես ասում է․ «Եթե ընդդիմադիր ուժերը անկեղծ են և պնդում են, որ ՀՀ ապագան վտանգված է, ուստի մեր երկրի այս ահավոր ընթացքը կասեցնելու համար կա մեկ ճանապարհ․ դա ընդդիմադիր ուժերի մեկ միասնական դաշինք ձևավորելն է։ Ժողովուրդն էլ է դա ուզում, որը հարցման արդյունքներն են ցույց տալիս։ Ժողովուրդը չի ուզում ընտրի մի ուժի, որն ունենալու է 5 մանդատ ու այնտեղ ծեծ է ուտելու, ուզում է իր ձայնը տալ ուժի, որը ձևավորելու է նոր իշխանություն։

Եթե ընդդիմադիր ուժերն իրոք ուզում են, որ իշխանությունը փոխվի, գործարքի մեջ չեն իշխանության հետ, ապա ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական դաշինք ձևավորեն․ պահանջարկը կա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին