▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլարնետով կփորձի կատարել Բաբաջանյանի «Սերենադը».Պատանուն գործիքի համար գումար է անհրաժեշտ

Ֆեյսբուքում օգտատերերը (ընտանիքն ու ընկերները) հանդես են եկել «Օգնենք պատանի երաժշտին. մեկ մարդ–մեկ դոլար» նախաձեռնությամբ, որի նպատակն է՝ օգնել Գարեգին Քեվնակսզյանին գնել պրոֆեսիոնալ կլարնետ, քանի որ Գարեգինը և իր ընտանիքը հնարավորություն չունեն գնելու 5900 դոլար արժողությամբ այս երաժշտական գործիքը:

Եվ, քանի որ  խոսքը վերաբերում է մշակույթին, որի կողքով անտարբեր անցնել չի կարելի, փորձեցինք պարզել,  թե ո՞վ է Գարեգինը, ինչո՞ւ, ի՞նչ կլարնետ է նրան անհրաժեշտ:

«Ծնվել եմ 1997 թվականի փետրվարի 19-ին, 2003 թվականից հաճախել եմ Ա. Ղարիբյանի անվան 142 հիմնական դպրոց, Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոց(Շվի նվագարան), 2007 թվականից՝ Ա. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց (Շվի և կլարնետ նվագարանների): 2014 թվականին ընդունվել եմ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա:

Նպատակ ունեմ ուսումս շարունակել Ֆրանսիայի կոնսերվատորիայում, իսկ իմ ոչ պրոֆեսիոնալ գործիքով հաստատ չեմ կարող: Ավելին, հիմա համերգներով հանդես գալ չեմ կարող, քանի որ երաժշտական գործիքն անհատական պետք է լինի ու պրոֆեսիոնալ, ինչը դեռևս հնարավոր չէ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարեգինը:

Երիտասարդը նշեց՝ նպատակ ունի իր բաղձալի գործիքով ձայնագրել Առնո Բաբաջանյանի «Սերենադը», որը շեփորի  համար է նախատեսված:

Հավելենք, որ Գարեգինը մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոնների, արժանացել մրցանակների: Օրինակ՝ 2014 թվականին մասնակցել է Արտ-Մյուզիք V քաղաքային մրցույթ փառատոնին և արժանացել I կարգի դափնեկրի կոչմանը փողային նվագարաններ անվանակարգում և այլն: 

                                                                                                   Անի Կարապետյան

Օգնենք պատանի երաժշտին: Մեկ Մարդ – Մեկ Դոլլար:
Մեր նպատակն է Օգնել Գարեգին Քեվնակսզյանին գնել պրոֆեսիոնալ կլարնետ,քանի որ Գարեգինը և իր ընտանիքը չեն կարող տրամադրել այդպիսի մեծ գումար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին