aravot.am-ը գրում է.Պաշտպանության նախարարությունում շարունակվում է ընդլայնված խորհրդակցություն երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության և այդ ուղղությամբ տարբեր գերատեսչությունների հաշվետվություններն են լսվում: Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը, նույնպես մասնակցում է այսօրվա միջոցառմանը: Մենք դիմեցինք նրան Գյումրիում կատարված ոճրագործության և նաև աղմկահարույց ռուսական բազայի հետ կապված հարցով: Կոմանդոսը կողմ է, որ ոճրագործը դատվի Հայաստանում, դուրս բերվի Հայաստանից, նա չպետք է պահվի այստեղ մեր հարկատուների հաշվին: Ինչ վերաբերվում է Aravot.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում ռազմաբազայի դուրս բերմանը Հայաստանից՝ Գյումրիից, Ա. Թադևոսյանն ասաց. «Քաղաքում ապրում են մարդիկ, որոնք ունեն ատելություն այդ դավաճանության հետ կապված, և այդ առումով քաղաքը կիսվել է: Ես Գյումրիի հետ շատ կապ ունեմ ու այդ մարդկանց հասկանում եմ: Դուք շատ լավ գիտեք 1918-20 թվականին թե բոլշևիկներն ինչպես են օգնել թուրքերին, Թուրքիայի Ռուսաստանի կապը այդպես հասարակության մեջ իմ կարծիքով… իմ համերկրացիները թող ինձ հավատան սխալ քայլ կլինի, որ ռուսակլան ռազմաբազան դուրս գա Հայաստանից, մենք ուրիշ ելք չունենք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում