Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին։ Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ միայնակ անել, անկախ նրանից՝ վարչապետ ես, նախարար թե քաղաքապետ։ Մենք պետք է մեր ներուժը համախմբենք այս խնդրի շուրջ»,–նշեց նա։
Վարչապետի խոսքով, հարցերին պետք է նայել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով։
«Այն միջոցները, որոնք առաջացել են կոռուպցիոն երևույթների, չարաշահումների, հարկերից խուսափելու բացահայտումներից, դրանցից առնվազն 10 մլրդ կհատկացնենք սուբվենցիաներին»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ:
Կարդացեք նաև` Էդ միկրոֆոնը փոխանցեք, որ էս 20 տարվա հարցն ի վերջո հնչի. Նիկոլ Փաշինյանը` Գորիսում
Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ արեց չօգտագործել «Դուխով» լոգոն