Իհարկե, ընդհանուր առմամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ կապված բյուջեի նախագծի, սահմանամերձ գյուղերի իրավիճակի և ֆինանսական մեքենայությունների հետ: Փաստ է, որ պետական պաշտոնյաների կենցաղն ու բնակչության ընդհանուր կենսամակարդակը ոչ մի ընդհանուր աղերս միմյանց հետ չունեն:
Ուղղակի մի դիտարկում՝ կոստյումների արժեքի հիշատակումը ինձ նետեց պատմության գիրկը, երբ Արշակ Սադոյանը մոտ քսան տարի առաջ այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանին հարցնում էր՝ դու ինչպես ես ժողովրդի այս ծանր սոցիալական վիճակի ֆոնին «Մարլբորո» ծխում...Նիկոլ ջան, բա եղա՞վ... Ջրաղացը կորցրել ես՝ չախչախին ե՞ս ման գալիս... Քսանամյա հռետորաբանությունը, որքան էլ զանգվածների համար մնաց պոպուլյար այս տարիների ընթացքում, քաղաքականության մեջ կորցրել է իր հմայքը...
Իմ հարգելի պատգամավորից ցանկանում եմ լսել ոչ միայն քննադատություն և կոստյումների էքսպերտիզայի կոչեր, այլև թվերի վերլուծություն, հիմնախնդիրների առարկայական մատնանշում և դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ գործընթաց...
Մենակ չասեք՝ այս իշխանությունների պարագայում դա անիմաստ է, որովհետև սրանք վատն են, կոռումպացված են, ֆլան, ֆստան... Եթե այդպես է՝ քսանամյա հռետորաբանությունը նույնպես անիմաստ է և խնդիր չի լուծում...
Հետո էլ՝ կոստյո՞ւմն է, որ ձեզ պետք է գեղեցկացնի...