▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կոտրված ավտոմեքենաներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։
Տեղում Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին