▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. «Էրեբունու» բժիշկների շնորհիվ վիրավորի կյանքը փրկվել է

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց  մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Ն.-ն է, ինչպես նաև ոստիկանները պարզել են, որ  նա դանակահարվել է Գաջեգործների փողոցում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին,  ապա դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-ին Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում Ռոբերտ Ն.-ն իր ընկերների՝ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Ավետիք Ա.-ի, Երևանի բնակիչ,  24-ամյա  Դավիթ Պ.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ,  20-ամյա Բեգլար Հ.-ի  հետ վիճաբանել են  Լոռու մարզի բնակիչներ,  28-ամյա Մհեր Կ.-ի, 22-ամյա Էմանուել Ա.-ի և նրանց ընկերների հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ տվել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝  դեկտեմբերի  7-ին վիճաբանության ժամանակ Մհեր Կ.-ն դանակով հարվածել է Ռոբերտ Ն.-ին, իսկ Դավիթ Պ.-ն իր մոտ եղած «Վալտեր» տիպի ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել Մհեր Կ.-ի և նրա ընկերների ուղղությամբ:

Էրեբունու ոստիկանները Դավիթ Պ.-ին ժամերի ընթացքում հայտնաբերել են Երևանում, այնուհետև նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը և 1  հատ մետաղյա, 1 հատ փայտյա մահակներ: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին