▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ «Փարավոն» ռեստորանի տարածքում . կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են օրերս Կոտայքի մարզում հարսանեկան արարողության ժամանակ վիճաբանող կողմերի միջև կրակոց արձակած անձին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 2-ին ժամը 02:00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 46-ամյա Արթուր Գևորգյանը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներին հիվանդանոցից հայտնել են, որ վերջինս հրազենային վնասվածք է ստացել աջ ծնկահոդի մասում և ի վիճակի չէ հայտարարություն տալու:

Պարզվել է,  որ Ա. Գևորգյանը հրազենային վնասվածքը ստացել է «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում, երբ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 38-ամյա Ղևոնդ Դավթյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած հրազենով կրակել է Ա. Գևորգյանի վրա: 

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին