▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Վարդենիսում. տուժել է Վահե անունով երիտասարդ

Armlur.am-ը գրում է.Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հերթական միջադեպն է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անգամ տուժող է եղել: Կատարվածի հանգամանքները փորձեցինք պարզել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: Մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ Վարդենիսի կայազորային հոսպիտալից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Վահե անունով մի երիտասարդ մարմնական վնասվածքով տեղափոխվել իրենց մոտ` բուժօգնության: Վերջինս ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին