«Քաղաքակիրթ» Եվրոպան հիշել է մեզ...Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն (ԵԽԽՎ) այսօր ԴԱՏԱՊԱՐՏԵԼ է սև և սպիտակ ոչխարներին՝ մարդասպան Ռ.Սաֆարովին ազատ արձակելու համար...Համապատասխան զեկույցը ներկայացրել է ազերիների և նրանց նավթի նկատմամբ թուլություն ունեցող Մեծ Բրիտանիայի պատվիրակ Քրիստոֆեր Չոպը...Շատ լղոզված և «աղքատիկ» իր զեկույցում Ք.Չոպը փորձել է ԲՈԼՈՐԻՆ բացատրել, թե ինչպես են ազերիները ԽԱԲԵԼ Հունգարիայի կաշառակեր վարչապետ Վ.Օրբանին,և շատ «մեղմիկ» մեղադրել Բաքվին` Սաֆարովին ազատություն շնորհելու համար...Սակայն չգիտես ինչու ԱՆԿԱԽ ԲՐԻՏԱՆԱՑԻ պատգամավորը բացարձակ չի անդրադարձել այն փաստին,որ Վ.Օրբանին խաբած Ի.Ալիևը ոչ միայն ազատություն է նվիրել «կացին» Սաֆարովին, այլ նաև ՏՈՒՆ, ԿՈՉՈՒՄ, ՄԵՔԵՆԱ, ՈՒԹ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ և այլն...Ալիևը նաև նշանել է իր սիրելի մարդասպանին...
Զավեշտը նրանում է, որ ԵԽԽՎ կոչված կառույցը այս որոշումը ընդունում է Ռ.Սաֆարովին Բուդապեշտի կողմից Բաքվին հանձնելուց և այնտեղ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒՑ երկու տարի երեք ամիս անց....Հիշեցնեմ, որ այդ ստահակին հունգարական իշխանությունները «ՆՎԻՐԵՑԻՆ» ազերիներին 2012 թ.օգոստոսի 31-ին...Եվ ահա,այսքան ժամանակ անց ԵԽԽՎ-ն հիշեց մեզ...Այստեղ էր ասված՝ ԼԱՎ Է ՈՒՇ,ՔԱՆ ԵՐԲԵՔ...
Տեսնենք Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Ռ.Ուոլթերը, որը պետք է զեկույց պատրաստի «Ազերիական օկուպացված տարածքների վերաբերյալ» ՀՀ-ի նկատմաբ ևս «մեղմ» է լինելու ինչպես Չոպը ազերիների պահով...Թե՞ պետք է վարձահատույց լինի նավթա-խավիարային դոլլարները....
Հ.Գ.Հիմա շատերը կասեն, որ ԵԽԽՎ-ում այս տեսակի փաստաթղթեր ընդունելը ժամանակատար է...Այո՛, համաձայն եմ...Բայց, երբ նույն ԵԽԽՎ-ին պետք է շատ ԱՐԱԳ հակառուսական, ուկրաինամետ, վրացամետ և «սեփականաշահամետ» որևէ բանաձև ընդունել, ապա ժամանակատարության մասին ոչ ոք չի հիշում...
Երևի այս խղճուկ «փաստաթղթիկով» ԵԽԽՎ-ն ուզում է ազերիներին «պատժել» և մեզ «կաշառել» մի քանի օր առաջ Արցախում ազերիների կողմից կործանված ուղղաթիռի պահով...Կամ էլ «բալանսի» են բերում իրենց հարաբերությունները ՀՀ-ի և սև և սպիտակ մանր կճղակավորների միջև. Ռ.Ուոլթերը ՀԱՍՏԱՏ մի հակահայկական զեկույց կպատրաստի...
Համոզված եմ, որ մի 5-6 տարի հետո ԵԽԽՎ-ն ազերիներին քննադատող մի «փաստաթուղթ» կընդունի, որում Բաքուն կմեղադրվի 2014 թ.նոյեմբերի 12-ին արցախա-ազերիական շփման գոտում հայկական ուղղաթիռ կործանելու և Իլկին Մուրադովին պարգևատրելու համար...Տեսնես այդ ժամանակ ի՞նչ են «ԲԱԼԱՆՍԻ» բերելու...