▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, ինչու ամենաբարձր մակարդակով չգնացինք...

Իսկապես բայց բոլորովին անհասկանալի է, թե ինչու մենք ամենաբարձ մակարդակով չենք մասնակցում Փարիզում այժմ ընթացող համերաշխության այդ հավաքին...Ինչպես ասում են՝ էլ ով ունենք Եվրոպայում հարազատ... Հայաստանին ամենից ջերմ վերաբերող երկիրը Ֆրանսիան է, առաջինն է, որ օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եվրամիությունից մեր երեսը թեքելուց հետո բոլորը սառեցին մեր նկատմամբ, Փարիզը մնաց նույնքան ջերմ... Օլանդը մի քանի անգամ արդեն հավաստել է, որ ապրիլի 24-ին Երեւան է գալու... Ախր հսկայական գումարներ ենք ծախսում հեռավոր ինչ-որ անկապ երկրներ ամենաբարձր մակարդակով այցելություններ կազմակերպելու համար, որոնց իրական արդյունքը գրեթե զրո է... Կարելի էր չէ՞, մեր համերաշխությունը ցույց տալ այդ երկրին՝ իր համար ծանր պահին... Բա իսկական բարեկամը հենց այդ պահերին է երեւում... Ինչ ուզում եք ասեք՝ պարզապես չեմ կարողանում հասկանալ Բաղրամյան պողոտայում նստած մարդկանց մտածելակերպը...

 

Արմեն Դուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին