Դեկտեմբեր ամսից տեսանելի է Լավջոյ (Lovejoy) գիսավորը, որը դեկտեմբերի վերջին 5-րդ աստղային մեծություն ուներ, իսկ այժմ հասել է 4-րդ մեծության և լավ եղանակային պայմաններում (քաղաքից դուրս) երևում է նույնիսկ անզեն աչքով՝ Օրիոն համաստեղության Ռիգել աստղի մոտակայքում։ Ամբողջ հունվարի ընթացքում այս գիսավորը գտնվելու է բարձր երկնակամարում՝ Ցլի և Խոյի համաստեղություններում, շատ հարմար հեռադիտակներով և աստղադիտակներով դիտելու համար։
Հայկական աստղագիտական ընկերություն