ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ի պատասխան Վաշինգտոնի քայլերի՝ չբարդացնել ԱՄՆ-ի քաղաքացիներին ՌԴ վիզաների տրամադրման գործընթացը։
«Պատասխան գործողությունների հաշվով, ինչպես ես արդեն ասացի, անհրաժեշտ է մանրակրկիտ ձևով ուսումնասիրել որոշումը, որը կայացրել են ամերիկացիները։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ այս պարագայում հիմար արարքը վարակիչ կլինի, ապա սխալվում է»,-ասել է Լավրովը,-փոխանցում է ՌԻԱ Նովոստին։