Դեկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 2-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet