▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Ահա ում է Րաֆֆի Հովհաննիսյանը գործուղում Երևանի ավագանի

,,Գազի գնի թանկացումն անխուսափելի է: Ես հեծանիվ հնարելու մտադրություն չունեմ, այլ տարբերակ չկա, քանի որ գազի գինը Եվրոպայում 310 դոլար է, իսկ մենք ստանում ենք 180 դոլարով,,:

Այս հայտարարության հեղինակը ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ է, Սպառողների միություն հ/կ-ի նախագահը, ,,Բարև Երևան,, դաշինքի համամասնական ցուցակի 17-րդ համարը... Այսինքն, այս մարդը օբյեկտիվ է համարում գազի գնի թանկացումը` մոռանալով, որ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, որ Հայաստանը պահում է ռուսական զորքն իր բյուջեի հաշվին... Այսինքն, այս մարդը վաղը դյուրությամբ ձեռք կբարձրացնի ավագանուն առաջարկվող ցանկացած որոշման օգտին...
Ահա ում է Րաֆֆի Հովհաննիսյանը գործուղում Երևանի ավագանի, սրճարաններում պարապ-սարապ նստող, սրա-նրա սեղանի շուրջ զավզակություն անող, միշտ իշխանությունների սրնգի տակ ուզունդարա պարող մեկին... Ժողովուրդն իր ,,ոչը,, իշխանություններին սրա համար չի ասել..


Թատերագետ Լևոն Մութաֆյանի  գրառումը

 Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին