▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա հարված է ոչ թե մեկ անձի, այլ հայկական սպորտի հեղինակությանը․․․Արմեն Մանուկյան

Արմեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա խայտառակություն է, ազգային արժանապատվության ու հեղինակության հարց…

Ինչպես գիտեք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գնացել է աննախադեպ խայտառակ քայլի. դիմել է դատարան՝ դադարեցված ճանաչելու Գագիկ Ծառուկյանի լիազորությունները ՀԱՕԿ նախագահի պաշտոնում։

Փաստորեն, այս մարդիկ, իրենց անձնական ամբիցիաներն ու շահերը բավարարելու համար, պատրաստ են անցնել ցանկացած սահման, հարվածել այն հիմքին, որի վրա սկիզբ է առել հայկական սպորտի զարթոնքն ու կառուցվել մեր հաղթանակները։

Շուրջ 20 տարի Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ հայկական սպորտը գրանցել է հարյուրավոր ձեռքբերումներ, օլիմպիական հաղթանակներ, մեդալներ, միջազգային ճանաչում։ Սա անհերքելի փաստ է։

Եվ այսօր ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. մի կողմից միջազգային հեղինակավոր կառույցները, օլիմպիական շարժման առաջնորդները, Եվրոպական օլիմպիական կոմիտեի փոխնախագահը, բարձր գնահատելով սպորտի զարգացման ոլորտում Գագիկ Ծառուկյանի ներդրումը, վստահությամբ դիմում են նրան՝ խնդրելով ղեկավարել Եվրասիական մարզական համագործակցության ասամբլեան, իսկ մյուս կողմից, մեր երկրում ականատես ենք դառնում հակառակ գործընթացի։ Ծանրամարտի ֆեդերացիան դիմում է դատարան՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Ծառուկյանի լիազորությունները դադարած ճանաչելու պահանջով։

Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հաշվեհարդար ու հետապնդում։ Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը հարված է ոչ թե մեկ անձի, այլ հայկական սպորտի հեղինակությանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին