▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող ներկայացած քաղաքացին Երևանում փորձել է գիշերային ակումբ մտնել, ապա ահազանգել է, թե ներսում ռումբ կա

Հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։

 Ահազանգողը հայտնել  է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և ԱԻՆ ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի ծառայողները։ 

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փրկարարներին հայտնել են, որ կարիք չկա փրկարարների միջամտությանը, և փրկարարները հետ են վերադարձել ջոկատ։ Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օրվա պատասխանատու հերթապահը զանգահարում է 911 և հայտնում, որ ակումբի տարածքը հավելյալ հետախուզելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին այս անգամ միանում են թիվ 15 փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը։ Տեղազննման արդյունքում պարզվում է, որ ահազանգը կեղծ է։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ Կենտրոնական  բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, ով ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո նա կեղծ ահազանգ է տվել։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին