▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացավ խղճուկ, աղքատիկ խրճիթում՝ հալածված ու հետապնդված իշխանություններից ու մոռացված իր ազգից

Կես դար առաջ՝ 1965 թ.-ի նոյեմբերի 22-ին, Երեւանում, իր խղճուկ եւ աղքատիկ խրճիթում, հալածված ու հետապնդված իշխանություններից ու մոռացված իր ազգից, աշխարհից ու բախտից խռով, վիրավոր ու դառնացած ոգով, վախճանվեց Լեռ Կամսարը` «երգիծաբանության շողշողուն եռաստեղության վերջին մոհիկանը, Պարոնյանի եւ Օտյանի արժանավոր եւ հոգնած հաջորդը...»Ի ցավ մեզ եւ ի դժբախտություն իրեն նա ապրեց եւ ստեղծագործեց պատմական այնպիսի ամոթալի ժամանակահատվածում եւ հասարակարգում, որը ականջ չուներ ճշմարտությունը լսելու: Եվ ոչ միայն չէր լսում, այլ ճշմարտության համար պատժում էր, աքսորում, գնդակահարում: Հենց այս ժամանակահատվածում էլ երգիծաբանը որոշեց ավելի՛ տեր կանգնել ոտնահարված եւ անտեսված Արդարությանը եւ իր բաժին ճշմարտության համար նա խոշտանգվեց թե՛ մարմնապես, եւ թե՛ հոգեպես, չնայած որ պայքարի համար նա ընտրել էր ամենաանմեղ եւ անվնաս զենքը՝ ծիծաղը: Նա դատապարտվեց մինչ ի մահ գաղտնի եւ լռելյայն ստեղծագործելու պատժին:
Նրա կյանքը խորհրդանշեց իր ապրած ամբողջ ժամանակը, իսկ նրա ստեղծագործությունը կերպարավորեց այդ խորհրդանիշը:
Նա ապրում էր աննկատ եւ անաղմուկ: Նրա գրվածքները կարդալիս մարդիկ ծիծաղում էին սրտանց, իսկ նա չէր էլ ժպտում:
Ապրեց անաղմուկ եւ անաղմուկ էլ հեռացավ մեզանից՝ թողնելով մեզ իր ճշմարտությունը, որը պիտի անպայման ուղեկցի մեզ. այլապես, առանց նրա ուղերձ-խորհուրդների այնքան հեշտ կլինի սայթաքելը, այնքան դյուրին՝ գայթելն ու դառը վերադարձը․․․

 

Երգիծաբանի թոռնուհու հետ զրույցը՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին