▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ը մոտակա օրերին կլինի համաշխարհային քաղաքականության թատերաբեմը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկնարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանը, այդ պատճառով այս օրերին ակտիվ անդրադառնալու եմ ՄԱԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին։

ՄԱԿ-ում կերտվելու է համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությունը։ Ելույթներ են ունենալու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և հարյուրավոր այլ պետությունների նախագահներ։ Սա ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի, ԱՄՆ՝ ՄԱԿ-ին քննադատող նախագահ Թրամփի, Ֆրանսիայի երիտասարդ առաջնորդ Մակրոնի և այլոց համար առաջին Գլխավոր Ասամբլեայի նիստն է։ Դրանից զատ, սա Հայաստանի նախագահի՝ այդ պաշտոնում վերջին ելույթն է ՄԱԿ-ի ամբիոնից։

ՌԴ նախագահ Պուտինը չի մասնակցելու նստաշրջանին, փոխարենը հետևելու է ռուս-բելառուսական աննախադեպ զորավարժություններին։ ՄԱԿ-ի օրակարգում Կորեական թերակղզու խնդիրն է, տեռորիզմի դեմ պայքարը, Սիրիան, Մերձավոր Արևելքը և տասնյակ այլ թեմաներ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին