▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալախովը հայերին հիմարների տե՞ղ է դրել


Երեկ երեկոյան համացանցում լայն տարածվեց գյումրեցի մի 55-ամյա մանկավարժի բաց նամակն՝ ուղղած Ռուսաստանի 1-ին ալիքով հեռարձակվող հայտնի թոք շուի «Пусть говорят»-ի հաղորդավար Անդրեյ Մալախովին, որում մասնավորապես հարց էր ուղղվում նրան, թե արդյո՞ք պատահականություն էր, որ դրա նախօրեին, երբ Գյումրիի սարսափելի ոճրագործության զոհերի հոգեհանգստյան արարողությունն էր, հաղորդման այն թողարկումն են կրկնում, որտեղ հայերի երկու խումբ իրար միս էր ուտում։

Պատկերացնո՞ւմ եք, Մալախովը «պատասխանել» է այս բաց նամակին... 1 տողանոց տեքստով. «Իհարկե պատահականություն էր, հաղորդումը սցանուցում է եղել դեռ հունվարի 10-ից»։

Այստեղ ինձ մոտ հռետորական հարց է առաջանում. Մալախովը մե՞զ է հիմարների տեղ դնում, թե՞ ինքն է/իր վերադասներն են պարզապես ցինիկ հայատյաց։ Թեկուզ ամսի 10-ից դրված լիներ այդ հաղորդումը, ի՞նչ մի խնդիր էր այն փոխարինելու, թե՞ ըստ Մալախովի, 1-ին Ալիքում այնպեսի ոչ պրոֆեսիոնալ հորթեր են աշխատում, որ չեն հասկանում, որ նման օրով, նման հաղորդում հեռարձակել չի կարելի ու առհասարակ էլ ցանկալի չէ նման բովանդակությունով հաղորդումներ հեռարձակել այլ ազգերի մասին։

Գուցե Մալախովը ակնարկում է, որ ի՞նք է այնքան ոչ պրոֆեսիոնալ, որ չի հասկանում, թե ինչ բացասական իմիջային ազդեցություն կարող էր ունենալ և ունեցավ իր այդ հաղորդումը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ 1-ին ալիքի, թե՛ թոք շոուի ու թե՛ անձամբ իր համար։ Չեմ կարծում։ 

Հակված եմ ենթադրելու, որ ամեն ինչ արված էր դիտավորությամբ, Մալախովը ամեն ինչից էլ տեղյակ էր ու կա՛մ նա ոչինչ չէր կարող անել դա փոխելու համար (ու դեռ հարց ա, ուզո՞ւմ էր ինչ որ բան անել), կա՛մ կարող էր, այց ոչինչ չի արել, կամ էլ պարզապես իր նախաձեռնությամբ է այս ամենն արել։

Գևորգ Ալեքսանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին