▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 40 տարով Ադրբեջան պետությունից մեծ է. Շարմազանով

«Վերջին կոռուպցիոն խայտառակ բացահայտումներից հետո Ադրբեջանի նախագահը ջղաձգումների մեջ է ընկել և փորձում է նոր հրապարակներ գտնել իր սուտը տարածելու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է, իսկ հայերն էլ տառապում են իսլամաֆոբիայով:

Նա նշել է, որ որևէ տարածքի հավակնելու համար պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: «Համեմատության համար ասեմ՝ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 40 տարով Ադրբեջան պետությունից մեծ է»,-նկատել է Շարմազանովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին