«Խնկո Ապոր» անվան մանկական գրադարանում աղանդավորական կառույցը հավաքներ է կազմակերպում: Այդ մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել էր Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը: Պետրոսյանի փոխանցմամբ իրենք ունեն հավաստի տեղեկատվություն, համաձայն որի՝ կիրակի օրերին ժամը 12-ին գրադարանի դահլիճում կազմակերպվում են աղանդավորական հավաքներ, որոնց ժամանակ նաև բուժումներ են արվում:
«Խնկո Ապոր» անվան մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ իրենց մոտ աղանդավորական կազմակերպության անդամներ չեն լինում, իսկ դահլիճում կազմակերպվում են միջոցառումներ՝ երեխաների համար:
Մեր այն հարցին, թե գրադարանի դահլիճում վերջին անգամ ե՞րբ է միջոցառում կազմակերպվել երեխաների համար, նա նախ զայրացավ այս հարցից, ապա պատասխանեց, որ հաճախ է կազմակերպվում:
Անի Կարապետյան