▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся». Սասուն Միքայելյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի մասին

 

Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայենյանը, անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած իր տարաձայնություններին, նշեց.

«Ուրեմն Ռոմանոսը որպես մարզի երիտասարդ, ես շտաբ եմ ձեւավորել, իրեն էլ նշանակել եմ շտաբի պետ, այդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո իրեն բերել ենք ինձ օգնական»,-ասաց Միքայելյանը և շարունակեց. 

«Ռոմանոս Պետրոսյանն ինքն ուզեցել է Կոտայքի մարզում դառնա դեմք. Դրա համար թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել իր կողմից: Այսինքն՝ ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք, որը շարունակվում է: Թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես դեմ եմ քվեարկել:

Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել, այսինքն պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Պլուս դրան, ես առաջարկել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, ես իրեն ճանաչում եմ 1999 թվականից ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել երկար տարիներ: 17-18 տարի եղել է ԱԺ-ում, որից 15 տարին եղել է այդ հանձնաժողովի փորձագետը: Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Ինքը շատ կիրթ, կարգին, նորմալ երիտասարդ է եւ այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:

 

 

Կարդացեք նաև՝ Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան

Իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը. Սասուն Միքայելյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Բլոգ ավելին