ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորսամսյա գերության սարսափից վերջապես ազատվել է Մարալ Նաջարյանը, նրա ամուսինը դեռ գերության մեջ է, ինչպես մեր բազմաթիվ եղբայրներ։
Քաղաքակիրթ աշխարհն ու միջազգային հանրություն կոչվածն այդպես էլ միայն հայտարարությունների մակարդակով է խնդրին անդրադառնում, համարժեք պատիժ` պատերազմական բազմաթիվ հանցագործություններ գործած Ադրբեջանին ու Թուրքիային չի լինի, քանի դեռ մենք թույլ ենք որպես պետություն և դա պարտադրել չենք կարողանում, և սա միայն իշխանության խնդիրը չէ, այլ բոլորիս, միասնական պետք է ուժեղանանք ու հասկանանք ցավոտ ճշմարտությունը, որն անգամ իրավունքի գերակայության սկզբունքի այս դարում առավել քան կենսունակ է. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր...»։
Կարդացեք նաև՝ Դուք պետք է թքե´ք Հայաստանի կառավարության երեսին