▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարսելում հուղարկավորել են հայ աշակերտին. ներկա էր ավելի քան 2000 մարդ

 

Մարսելում հունվարի 16-ին տեղի է ունեցել այս շաբաթ սպանված դպրոցական Միքայել Ասատրյանի հուղարկավորությունը։ Նրան հրաժեշտ տալու էին գնացել ավելի քան 2000 մարդ։ Թաղման ծիսակարգը կայացել է Մարսելի Պրադոյի պողոտայում  գտնվող հայկական եկեղեցում, գրում է  «Nouvelles d'Arménie»-ն։
Ներկաների թվում էին հայկական կազմակերպությունների առաջնորդները, կրոնական գործիչներ, հայտնի անձինք եւ պաշտոնյաներ։ Ներկա են եղել նաեւ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, նրա տեղակալներ Դիդյե Փարաքյանը եւ Մարտին Վասալը, պատգամավոր Վալերի Բուայեն, տարածաշրջանային խորհրդական Գարո Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայ համայնքը եւս մեկ անգամ իր վշտակցությունն է հայտնել  Ասատրյանների ընտանիքին։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին  Մարսելում սպանվել է 16-ամյա հայ աշակերտ։ Դեպքը կատարվել էր դասերից հետո։ Միքայելի վրա հարձակվել էին համադասարանցի աղջկա հարազատները, որի հետ Միքայելը փոքրիկ վեճ էր ունեցել։ Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել աղջկան եւ 17-ամյա պատանու։ Ավելի ուշ երկրորդ կասկածյալը, որը 18 տարեկան է, հանձնվել է ոստիկաններին։ Բոլորին բանտային կալանք է սպառնում՝ մինչեւ 30 տարի հարկադիր աշխատանքով, սպանության եւ սպանությանը մասնակցելու համար։

Մարսելում հունվարի 16-ին տեղի է ունեցել այս շաբաթ սպանված դպրոցական Միքայել Ասատուրյանի հուղարկավորությունը։ «Nouvelles d'Arménie»-ն հայտնում է, որ նրան հրաժեշտ տալու էր գնացել ավելի քան 2000 մարդ։ Թաղման ծիսակարգը կայացել է Մարսելի Պրադոյի պողոտայում  գտնվող հայկական եկեղեցում: 

 Ներկաների թվում էին հայկական կազմակերպությունների առաջնորդները, կրոնական գործիչներ, հայտնի անձինք եւ պաշտոնյաներ։ Ներկա են եղել նաեւ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, նրա տեղակալներ Դիդյե Փարաքյանը եւ Մարտին Վասալը, պատգամավոր Վալերի Բուայեն, տարածաշրջանային խորհրդական Գարո Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայ համայնքը եւս մեկ անգամ իր վշտակցությունն է հայտնել  Ասատրյանների ընտանիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին  Մարսելում սպանվել է 16-ամյա հայ աշակերտ։ Դեպքը կատարվել էր դասերից հետո։ Միքայելի վրա հարձակվել էին համադասարանցի աղջկա հարազատները, որի հետ Միքայելը փոքրիկ վեճ էր ունեցել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին