▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. կասկածյալները՝ Քանաքեռի նախկին թաղապետն ու «Ճվ-ճվ Արոյի» զավակներն են

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հոկտեմբերի  7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող  միջադեպի, ծեծկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին:

http://asekose.am/filemanager/uploads/Cec.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Բագրևանդ փողոցի 1/1  հասցեում գործող «Դոն Ֆիշ» ռեստորանային համալիրում:  Այնտեղ  հարևան սեղանին  եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը,  ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի:

Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը  դիտողություն է արել նրանց, որը վերածվել է  վիճաբանության: Այնուհետև օպերատիվ տվյալներ են ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ:  

Նոյեմբերի 3-ին՝, ժամը 01:00-ի սահմաններում Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել է Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել  Ղազարյանին: Վերջինս եղել է Kia  մակնիշի ավտոմեքենայով: Ս. Վարդանյանը փորձել է կանգնեցնել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել է  Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ է հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել է, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե: Ս. Վարդանյանը հետապնդել է  Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել է հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ  Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել են Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին: Ապա իրենց մոտ եղած դեռևս չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ  որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը՝ Քանաքեռ-Զեյթունի  նախկին թաղապետն է:  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին