▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  նշված վայրից  2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր: 

Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝  սպանվածի հայրը  ոստիկանության նախկին աշխատակից է եղել:

Irakanum.am-ի հաղորդմամբ` սպանվածը Էջմիածին քաղաքի բնակիչ է, 25 տարեկան, անունը՝ Արման։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին