▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մասիսում Ոստիկանությունն ու բերովի մարդիկ շրջափակել են առաջնորդանիստ եկեղեցին»

Սյուզի Բադոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մասիսում եմ Ոստիկանությունը շրջափակել է առաջնորդանիստ եկեղեցին։ Գեւորգ սրբազանի նստավայրն էր սա , որտեղ ինքը այսօրվանից լինելու իրավունք չունի։ Խմբերով բերովի մարդիկ են հավաքվել»։

Դիտեք նաև՝ 

Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Մասյացոտնի թեմում

Տեղում ոստիկանները ասել են, որ հասարակական կարգի պահպանություն են իրականացնում։

📎Այսօր ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարеց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հրատապ․

ԱԱԾ-ն ընկած տնետուն քահանաների որս է անում, փնտրում է Մասյացոտնի թեմում դիմադրողներին։
Հնարավոր են ձերբակալություններ։
37 թիվ + լիքը ստրկամիտ հրահանգ կատարողներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին