▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռը հերքում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հերքում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը,ասելով որ այն ամբողջովին կեղծ է: Ըստ այդ հայտարարության, իբր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարվել է իր հետ հանդիպումից:

«Հայտարարությունն ամբողջությամբ կեղծ է և սուտ: Մայր Աթոռ Սբ էջմիածնում ստացվել է միայն Մոսկվայի և Համայնք Ռուսիո Կիրիլ պատրիարքի նամակ-կոչը` խաղաղության վերահաստատման անհրաժեշտության մասին, որը հրապարակվել է համացանցում, և այնտեղ հանդիպման մասին ոչինչ չի եղել»,- նշել է Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին