▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ-երկու ժամից պարզ կլինի, թե ինչ է պայթել ավտոբուսում. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանապետը րոպեներ առաջ հանդես եկավ երկրորդ բրիֆինգով. ասաց, որ պայթյունը մեքենայի առաջամասում է եղել: Ոստիկանապետը, սակայն, ահաբեկչության տարբերակը չի պնդում. «Մեկ-երկու ժամից պարզ կլինի, թե ինչ է պայթել ավտոբուսում: Այս պահին պարզ է, որ գազի կամ դիզելային վառելիքի պայթյուն չի եղել։ Եղել է ոչ բեկորային` ալիքավոր պայթյուն, բայց այս պահին կոնկրետ չենք կարող ասել, քանի որ 10 րոպե հետո կարող է նախնական վարկածը փոխվել»,- նշել է Վլադիմիր Գասպարյանը։

Հնարավոր ահաբեկչության  մասին հարցին նա պատասխանել է. «Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են մասնագետները։ Ահաբեկչության մասին տեղեկությունները այս պահին ոչ հաստատելու, ոչ հերքելու ժամանակն է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին