▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք համաձայն չենք Թուրքիայի հայտարարությունների հետ, որոնք մի քանի անգամ կրկնում է Ալիեւը. Լավրով

«Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ», - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս մասին  հայտնել է ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին` արդյո՞ք հակամարտության մեջ այս միջամտությունների ֆոնին Թուրքիան Ռուսաստանի համար ռազմավարական առումով կարեւո՞ր գործընկեր է։ 

«Թուրքիան մեր գործընկերն է, կարեւոր գործընկեր, որի հետ հարաբերությունները հաճախ ստրատեգիական նշանակություն ունեն, մենք աշխատում ենք Սիրիայում, Լիբիայում, Թուրքիան այդ տարածաշրջանում իր հետաքրքրություններն ունի, որոնք լիովին օրինական են: Կարեւոր է, որ հետաքրքրությունները օրինական լինեն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան Սիրիայում է գտնվում առանց սիրիական իշխանությունների հրավերի, նախագահ Ասադն ու մյուսներն ընդունել ու համաձայնել են աստանյան համաձայնության դրույթների հետ: Լիբիայում էլ թուրքերը թեեւ աջակցում են հակամարտող մեկ կողմին, սակայն հասկանում են հակամարտության երկկողմ կարգավորման նշանակությունը:

Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել Է Թուրքիան, եւ որը մի քանի անգամ արտահայտել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մենք չենք կարող համամիտ լինել այն հայտարարության հետ, թե կա եւ թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում: Ցավոք, Թուրքիան կարողացավ սա իրականացնել եւ հայտարարեց, որ ցանկացած դեպքում աջակցելու է Ադրբեջանին, նաեւ՝ ռազմական լուծման դեպքում: Մենք խոսել ենք թուրքական կողմի հետ, ես Չավուշօղլուին հայտնել եմ, որ համաձայն չենք ու ասել, որ խաղաղ բանակցային գործընթացը ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ ղարաբաղյան հակամարտության լուծման միակ տարբերակն է»,- ասաց Լավրովը:

Նա նշել է, որ մյուս բոլոր լուծումները ժամանակավորապես կսառեցնեն հակամարտությունը, սակայն վերջնական լուծման հասնելու համար հարկավոր է քաղաքական համաձայնություն, այլապես հետագայում ռազմական գործողություններ ինչ-որ ժամանակահատվածում կլինեն:

Լավրովը հավելել է նաև, որ չի ընդունում այն տեսակետը, թե քաղաքականության շարունակությունը պատերազմն է, թեպետ համաձայն է՝ եթե քո նկատմամբ դրսեւորում են ագրեսիա, չպետք է հանդուրժես գլխավերեւում սլացող փամփուշտները:

Կարդացեք նաև՝ Մենք պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի ՀՀ տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը. Լավրով

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին