ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նոր սերնդի դաստիարակության հարցում կարևորել է ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու տարածումն է: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահին:
‹‹Այսօր մեր ազգային ներուժը պետք է կենտրոնանա ուժեղ Հայաստանի Հանրապետության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախի հարցի հայանպաստ ու արդարացի լուծման վրա: Մենք շարունակելու ենք պայքարն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար եւ վճռական ենք բոլոր խորհրդարանական վեհաժողովներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Ստրասբուրգ, Ժնեւից մինչեւ Աթենք, պաշտպանելու Արցախի քաղաքացիների ազգային ու պետական շահը››,- ասել է Էդուարդ Շարմազանովը: