▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր պարտությունը ձեռքբերում անվանողին հեռացնելու հնարավորություն կա»․ Մարինե Պետրոսյան

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր տարին սկսվեց։ Երկուհազար քսանվեց։ Էս ամառ Հայաստանում ընտրություններ են։ Մեր պարտությունը ձեռքբերում անվանողին հեռացնելու հնարավորություն կա։ Եվ մենք էդ հնարավորությունը պետք ա օգտագործենք։
Մենք Արցախյան առաջին պատերազմում ազգովի հաղթել էինք, իսկ հետո պարտվեցինք։ Ծանր բան ա պարտությունը, բայց վերջնական դատավճիռ չի, եթե վերլուծում ես դրա պատճառները և ելքեր ես փնտրում՝ իրավիճակը փոխելու համար։ Իսկ եթե պարտությունը անվանում ես ձեռքբերում, եթե հայտարարում ես թե Արցախից հրաժարվելով մենք անկախ ենք դարձել և դրա համար պետք ա ուրախանանք, դրանով դու մեխում ես էն դուռը, որով մի օր ներս են գալու հայոց նոր հաղթանակները։
Արցախյան մեր հաղթանակը Արցախյան շարժումի ծնունդն էր։ 1988-ին հայ ժողովուրդը լցվել էր Երևանի հրապարակները և վանկարկում էր՝ Մի-ա-ցում։ Էդ վանկարկումի բառացի իմաստը Արցախի միացումն էր Հայաստանին։ Իսկ փաստացի՝ էդ վանկարկումով հայ ժողովուրդը մի-ա-ցավ ազգովի՝ միասնական ոտքի կանգեց և հաղթեց թե Մոսկվայի դիկտատի դեմ քաղաքական պայքարում, թե Բաքվի սանձազերծած պատերազմում։
Իսկ էսօր 2026-ն ա։ Էս տարի Հայաստանում ընտրություններ են։ Մարդը , ով մեզ տարավ պարտության և էդ պարտությունը համարում ա ձեռքբերում, հավակնում ա ընտրությունների արդյունքում ստանալ հայոց երկրի ղեկը բռի մեջ պահելը շարունակելու իրավունք։ Որպեսզի էդ հավակնությունը չիրականանա, Հայաստանում պետք ա նորից կատարվի Մի-ա-ցում։ Ոնց որ 88-ին։
Հայաստանում էսօր ոչ Ղարաբաղ կոմիտե կա, ոչ էլ ընդդիմության մեկ ու միակ ուժեղ լիդեր։ Կան ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած և արդեն իսկ նախընտրական արշավ սկսած մի քանի քաղաքական ուժեր, որոնց ամեն մեկի ստանալիք պոտենցիալ ձայները եթե մեխանիկորեն գումարենք իրար, ստացված թիվը հաստատ մեծ կլինի Նիկոլի պոտենցիալ ձայների թվից։ Բայց ընտրությունների ժամանակ ընդդիմադիր տարբեր ուժերի ձայները, ոնց որ գիտենք, փաստացի չեն գումարվում իրար, հակառակը, դրանք հաճախ հանվում են իրարից։ Որպեսզի փաստացի գումարումը տեղի ունենա, պետք ա լինի միավորում։
Ընդդիմադիր հիմնական ուժերի միավորումը էսօր դեռ չի կայանում։ Էդ միավորումը հնարավոր կդառնա էն ժամանակ, երբ հանրության մեջ հստակորեն ձևակերպվի և բարձրաձայն հնչեցվի դրա պահանջը՝ ՄԻ-Ա-ՑՈՒՄ։ Միացում՝ բոլոր հնարավոր միջոցներով։ Եվ հեչ պարտադիր չի, որ էդ միջոցները հայտնի, դասական ձևերը լինեն։ Կարելի ա փնտրել և գտնել նոր ձևեր։ Կարևորը, որ դրանք աշխատող լինեն, կարևորը՝ որ լինի ՄԻ-Ա-ՑՈՒՄ։ Եվ մարդկանց սրտերը բանտած հուսահատությանը փոխարինեն ոգևորությունն ու վճռականությունը։
Եվ էդ ժամանակ ոչ միայն Նիկոլի հեռացումը կդառնա ռեալ, այլ նաև մեր դիմաց կուրվագծվի հայոց նոր վերածննդի հեռանկարը։
Եկեք ամեն ինչ անենք, որ դա տեղի ունենա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին