▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրաձորում հայր ու որդի վիճաբանել են համագյուղացու հետ, որն էլ դանակահարել է 21-ամյա տղային

Մեղրաձոր գյուղում երիտասարդն ու նրա 53-ամյա հայրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 49-ամյա համագյուղացու հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, որի ընթացքում էլ համագյուղացին դանակահարել է երիտասարդին:

http://asekose.am/filemanager/uploads/danakaharutyun.jpeg

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից, որտեղ «որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ:

Հրազդանի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախ հայտնաբերվել է հանցագործության գործիքը, ապա նաեւ դանակահարողը: Վերջինը ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժին։

Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին