▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ անհանգստացեք, տարածքներ ոչ ոք չի տալիս. Իսագուլյան

«Հայաստանը ոչ թե փոխարինում է Արցախին, այլ նրա կողքին է և մեղադրանքները՝ տարածքների զիջումների հետ կապված, ավելորդ հայտարարություններ են, որոնք ինչքան էլ որ չցանկանանք՝ հասնում են Արցախ ու տրամադրություններ են փչացնում, ինչը ցանկալի չէ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ շեշտելով.

«Այո՛, բանակցություններ ընթանում են, կարող է ցանկացած հարց քննարկվել, բայց ՀՀ նախագահը բազմիցս է հայտարարել, որ Արցախի հարցը արցախցու խնդիրն է: Մի՛ անհանգստացե՛ք, տարածքներ ոչ ոք ոչ ոքի չի տալիս»:

Իսագուլյանը նկատում է՝ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Արցախ են այցելում միայն տոներին, հետաքրքիր բաժակաճառեր են ասում, բայց գործնական խնդիրների դեպքում այլ վերաբերմունք ունեն, նույնիսկ Արցախի հարցերով հեռախոսազանգերին  չեն պատասխանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին