-Մի նյարդայնացեք, հանգիստ պատասխանեք և սովորեք, որ մի օր էլ դուք եք լինելու իշխանության, չգիտեմ՝ կլինի, թե չի լինի, բայց սովորեք բազմակարծությունը հարգել,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Ռուբիկ Հակոբյանի ու Արայիկ Հովհաննիսյանի բանավեճից հետո: Նշենք, որ ԸՕ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Հովհաննիսյանի հարցերն ու արձագանքը զայրացրին ընդդիմադիր պատգամավորին, ով հորդորեց իրեն դասսեր չտալ:
Շարմազանովը նշել է, որ Հովհաննիսյանն իր կարծիքն է արտահայտում, և պետք է հանդուրժող լինել:
-Դաս տալու համար պետք է իրավունքը վասատկել,-նետել է Հակոբյանը:
-Ինձնից աջ այնքան դաս տվող է եղել, մենք հանդուրժող ենք եղել,-շեշտել է ԱԺ փոխնախագահը: