2015 թվականի տարեկան բյուջեով գյուղատնտեսության նախարարությանը մի քանի միլիարդ դրամ է տրամադրվել, 3,5 մլրդ-ով ավելի 2014-ից:
Ինչու՞:
Որտե՞ղ են ծախսվում այդ միլիարդները:
Ինչպես տարբեր ստուգումներ ցույց տվեցին, միլիոնավոր դոլարներ այս նախարարությունը ծախսում է անիմաստ ու անպտուղ խորհրդատվությունների, ձևական կառույցների վրա:
1. Այս նախարարության և պետական ահռելի միջոցների անիմաստ ծախսելու փոխարեն, ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե լուծարվեր այս նախարարությունը, ստեղծվեր գյուղատնտեսության քաղաքականության պետական տեսչություն: Բյուջեով նախատեսված գումարները հատկացվեին կոնկրետ համայնքների՝ կոնկրետ գյուղատնտեսական ծրագրերի համար, նորից վերականգնվեր պետպատվերի սկզբունքը, պետությունը գումարներ ներդներ և պահանջեր գյուղատնտեսական արտադրանք:
2. Բնական աղետների և կարկտահարությունների պատճառով հայ գյուղացին զրկվում է բերքից, ապրուստի միջոցներից: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե գումարներ տրամադրվեին ցելոֆանե ծածկոցներ պատվիրելու համար, որոնք կարկտահարությունների ժամանակ մեխանիկական միջոցներով կծածկեին ցանքատարածությունները, մանավանդ որ հակակարկտային կայանքները, ինչպես տեսնում ենք, չունեն մեծ օգտակարություն:
Գիտեմ, Սերգո Կարապետյանը կնեղանա խիստ, հերթական անգամ կվազի դատախազություն և ոստիկանություն՝ գրելով, որ իրեն անձնական վիրավորանք են հասցնում:
Բայց միակ փրկության ճանապարհը սա է: Պետք չէ պահել պետական միջոցներ խժռող ահռելի նախարարություն: Սերգոն էլ աղքատ մարդ չէ, միայն ,,ԱրտՖուդի,, նրա բաժնեմասը բավական է, որպեսզի ինքն ու իր ժառանգները մի հարյուր տարի երջանիկ ապրեն...