«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության արտահաստիքային թղթակից Գեորգի Չենտեմիրովի փոխանցմամբ, Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայի քննչական մեկուսարաններից մեկում:
Պատիժների իրականացման դաշնային ծառայության Կարելիայի վարչության մամուլի քարտուղարը Չենտեմիրովին փոխանցել է, որ Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայում, քննչական մեկուսարանում՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ քաղաքի մեկուսարանում:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:
ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Միհրան Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով և պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։
Կարդացեք նաև՝ Ո՞ւր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է. Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի ու Արամ Հարությունյանի մասին
ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն