▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիարդների շրջանառություն ունեցող ընկերությունը մեկ շենքի վթարված հոսանքալարը չի կարողանում վերականգնել

Մեր շենքում գիշերը ժամը 5-ից լույս չկա, բայց կա հույս։ Ասենք «շնորհակալություն էլցանցերին արագ ու օպերատիվ աշխատանքի, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի համար»։ Հատկապես՝ քաղաքացիների հետ խոսելու ու հոգեբանական աջակցության համար։ Դուք շատ բարձր մակարդակի ծառայություն եք մատուցում։ Իսկ եթե լուրջ, ապա խայտառակ բան է, միլիարդների շրջանառություն ունեցող ընկերությունը մեկ շենքի վթարված հոսանքալարը չի կարողանում վերականգնել արդեն 14 ժամ, ու դեռ պարզ չի, թե երբ կլինի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեին, եթե շենքով հոսանքի վարձն ուշացնեինք…

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին