▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչդեռ պետք է կայունություն ապահովեին մեդիա ոլորտում...

Սահմանը հատած զինվորի հարցազրույցն ու ադրբեջանական կողմին հանձնվելու տեսանյութերը նայեցի: Չեմ կարող ասել բեմադրված է, թե իրոք նման դեպք տեղի է ունեցել. միայն կարող եմ ևս մեկ անգամ պնդել հեևյալ անհերքելի փաստը:
ՀՀ պաշտպանության նախարարության այն ենթակառույցներն ու պաշտոնյաները, որոնց ֆունկցիան կայնություն ապահովելն է մեդիա ոլորտում և քարոզչական թակարդների մեջ չընկնելը, զբաղված են ձրիակերությամբ: Հանձնիս ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ով դեմքի լուրջ արտահայտությամբ մեծ-մեծ փրթում է, իսկ նման պահերին ջայլամի հատկանիշներով ինքնաբավարավում:
Ասեմ նաև, որ ադրբեջանցիներն էլ շատ էժան ու անորակ քարոզչություն են իրականացնում, հաստատ ԵՊՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի երկու-երեք լավ սովորող ուսանող հինգ րոպեում հախներից կգան:

 

Հովհաննես Եսայան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին