▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻՊ-ը հորդորում է պետությանը ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը՝ կապված Հայաստանի սահմանների իրավիճակի հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:

/filemanager/uploads/arman_tatoyann_mip.jpg

Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։
 Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:
 Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:
 Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

 

Կարդացեք նաև՝ Սյունիքում լարված է ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ

Թուրքը Սեւ լճի տարածքում առաջ է եկել

ՊՆ-ի պաշտոնական արձագանքը՝ Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին

Ադրբեջանցիները 3 կիլոմետր առաջ են եկել դեպի Սիսիան

Գիշերը ադրբեջանցիները մեծ զորքով եկել են Իշխանասարմեր տղաների հենակետը ընկել է շրջափակման մեջՍյունիքի նախկին մարզպետ

«Անվախ» դիրքի ուղղությամբ կուտակումներ են նկատվումհակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Տավուշի սահմանին

Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ ՍյունիքըԱրշավիր Ղարամյան

Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս

Հորդորում ենք ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին ԱԱԾ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին