▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միքայելյա’ն Սասուն, դու օր ծերության աբուռդ ի սպա՞ռ ես կորցրել․․․ Էդ աստիճանի գարշելի՞․․․»

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԲԱՔՎՈՒՄ ԴԱՏՎՈՂՆԵՐԻՆ ԵՐԱՆԻ ՉՏԱ՞Ս ՀԱՆԿԱՐԾ։
Միքայելյան Սասունը Բջնիում Նիկոլի առաջ ուզում ա ճառ ասի, ուշադրություն կորզի, թե բա՝ «4 շիշ պիվա ասի, դրին Վեհափառի դեմը, Վեհափառի քեֆը լավացավ…», Նիկոլը ռեակցիա չի տալիս, ինտենսիվ ծամում ա, Սասունն 90-ականների կեսերի անհամ պատմությունը վերջացնում ա, էլի ռեակցիա չկա, մեկ էլ, ճարը կտրած, թե բա՝ «պարոն վուարչապետ, Ձեր կենացը», ա’յ էդտեղ Նիկոլն ասում ա․ «տիկին Ավանեսյանի կենացը խմեք…»։
Միքայելյա’ն Սասուն, դու օր ծերության աբուռդ ի սպա՞ռ ես կորցրել։ Էդ աստիճանի գարշելի՞։ Էդ լրիվ հանուն մանդատի՞ ես անում։
Քեզ նույնիսկ քծնվել չի թողնում։
Զգո՛ւյշ եղիր՝ «վուարչապետ»-«ն» ԵԿՄ-ն չփակի որպես «խաղաղությանը սպառնացող կառույց», քեզ էլ ապօրինի զենք-զինամթերքով չդատի»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին