▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան չի տալիս Պերմյակովին, Մոսկվան ինքն է դատելու Պերմյակովին...

Մոսկվան չի տալիս Պերմյակովին, Մոսկվան ինքն է դատելու Պերմյակովին...
Ինչու՞...
Իր այս պնդմամբ ու կոշտ դիրքորոշմամբ Մոսկվան հաստատում է մի բան. Պերմյակովի կատարած հանցանքը որևէ կապ չունի ջուր խմելու և էլի նման լոլոների հետ...
Մոսկվային հայտնի են սպանության բոլոր դրդապատճառները, մոտիվները և մանրամասները:
Հիմա այդ ամենը պետք է թաքցնել, այլապես կբացահայտվի հրեշավոր հանցագործության քաղաքական և ոչ միայան քաղաքական ենթաշերտը...
Ռուսաստանը թաքցնելու բան ունի...
Ահա գլխավորը:
Այլապես Մոսկվան թքած կունենար իր զինվորի վրա և շատ հանգիստ նրան կհանձներ Հայաստանին:
Նման ենթադրության առիթ ինձ տալիս է Սեյրան Օհանյան-Բախին հանդիպումը:
Մինչ այդ հանդիպումը մեր բոլոր բարձրաստիճանները պնդում էին, որ Պերմյակովը դատվելու է Հայաստանում, նստելու է հայկական բանտ...
Հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց:
Նշանակում է՝ Բախինը Սեյրան Օհանյանին կամ ներկայացրել է ողջ հանցագործությունը, կամ էլ՝ խնդրել է ձեռնպահ մնալ, որպեսզի հերթական անգամ ողջ աշխարհում չխայտառակվի Ռուսաստանը...

 

Լևոն Մութաֆյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին